Չիկագոյի բնակչուհին անհավանական չափի տուգանքի է ենթարկվել ավտոմեքենան սխալ վայրում կայանելու համար: Իշխանությունները Ջենիֆեր Ֆիցջերլադին հարկադրել են 105 հզ. դոլար վճարել մի ավտոմեքենայի սխալ կայանման համար, որի արժեքը մի քանի անգամ ավելի քիչ է տուգանքի չափից: Կինը ստիպված է եղել դատարան դիմել՝ հաղորդում է ABC News-ը:
Կնոջ ավտոմեքենայի հետ կապված պատմությունը սկսվել է չորս տարի առաջ, երբ նրա նախկին ընկերը թողել էր իր ավտոմեքենան «Օ՛Հարա» օդանավակայանի ծառայողական ավտոկայանատեղիում: 2009-ից ի վեր կնոջը թույլ չեն տվել հանել ավտոմեքենան այնտեղից, քանի որ այն օտարների համար փակ տարածությունում է եղել, իսկ կայանման համար հաշիվը շարունակել է աճել:
Ողջ ընթացքում կինը ստացել է 670 տուգանային կտրոն՝ ընդհանուր 105 հզ. դոլար հաշվով: Նրան հաջողվել է դուրս բերել ավտոմեքենան օդանավակայանից միայն վերջերս:
Կինը դատարան է դիմել, ինչի արդյունքում 105 հզ. դոլարի փոխարեն նա պետք է վճարի 4.5 հզ. դոլար, ընդ որում՝ 1.6 հզ.-ը պետք է փոխհատուցի նրա նախկին սիրեցյալը:












































