Thursday, 25 06 2026
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին

Ալիևի ֆոնին Սերժ Սարգսյանն ավելի ժողովրդավար է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ադրբեջանի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի Հակամարտությունների և միգրացիայի բաժնի ղեկավար, քաղաքագետ, ադրբեջանցի կոնֆլիկտոլոգ Արիֆ Յունուսովը։

Պարոն Յունուսով, օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի համար ամենաձեռնտու տարբերակն է, ըստ Ձեզ՝ ինչու՞ է ձեռնտու: Ի՞նչ կապ ունի առհասարակ Ալիևը ժողովրդավարության հետ:

Կողքից նայելով՝ այս հայտարարությունն, իհարկե, տարօինակ է: Չէ՞ որ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերը կարծես փակուղի են մտած, իսկ նախագահների հանդիպումն այս հարցով արդեն կես տարի է, ինչ չի կայանում: Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը կտրուկ մեծացրեց իր զենքի քանակը և կարելի է ասել՝ ավելի շատ զինվեց: Եվ եթե հիշենք Ռամիլ Սաֆարովի արտահանձման հետ կապված ադրբեջանական մամուլի քարոզչական մեկնաբանությունները և գրող Աքրամ Այլիսլիի քննադատությունը, որը խիստ ռեզոնանս առաջացրեց հայկական հասարակության մեջ, ապա միանգամայն հասկանալի է, թե ինչու է Սերժ Սարգսյանին ձեռնտու Ալիևը:

Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե Ալիևի օրոք Ադրբեջանը շարժվում է դեմոկրատական ուղղությամբ, ադրբեջանական հասարակության մոտ հռհռոց առաջացրեց: Եվ ոչ միայն խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը դեմոկրատական սկզբունքները խախտելու համար միշտ սուր քննադատությունների է արժանանում և՛ սեփական երկրում, և՛ արտասահմանում: Բայց Ալիևի ֆոնի վրա նա մի փոքր ավելի լավ է նայվում: Իսկ եթե Ադրբեջանում հաղթի ժողովրդավարության կողմնակից և աշխարհահռչակ գրող Ռուստամ Իբրահիմբեկո՞վը, ով զուրկ է հայաֆոբիայից, այդ ժամանակ արդեն Սերժ Սարգսյանը կհայտնվի ծայրահեղ ոչ նախանձելի վիճակում և կհայտնվի հայ հասարակության կոշտ քննադատությունների թիրախում: Այդ պատճառով էլ նրա համար հիմա ձեռնտու է Ալիևը, այնպիսին ինչպիսին ինքն է՝ ժողովրդավարության հակառակորդ, բայց շատ ավելի վատ իմիջով և համբավով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ շատ մեկնաբանություններ հնչեցին և՛ մինչև այցը, և՛ դրանից հետո: Հիմա, երբ արդեն թեման «սառել» է, ինչպե՞ս կգնահատեք՝ այն Հայաստանի վրա հոգեբանական ճնշում համարել կարելի՞ է:

Դժվար է հակիրճ և միանշանակ գնահատական տալ Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ: Չէ՞ որ ռուս ադրբեջանական հարաբերությունները վերջին տարիներին վատացել են, այդ կոնտեքստում նաև վատացել են Պուտինի և Ալիևի հարաբերությունները, և դա, կարծում եմ, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ: Պուտինի՝ երկրորդ անգամ նախագահության շրջանում, այսինքն երկրորդ անգամ նախագահ դառնալուց հետո՝ Ադրբեջանը փակեց Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, ոչնչացրեց երկրում Ռուսաստանի վերջին ռազմական ներկայությունը, միանշանակ մերժեց Եվրասիական միությանն անդամագրվելու հրավերը, որը նույնպես հակազդեցություն առաջացրեց Կրեմլում, բացի այդ՝ կան շատ ուրիշ բաներ Բաքվի վարած քաղաքականության մեջ, որոնք հակազդեցություն են առաջացնում Մոսկվայում: Բայց այսօր երկու կողմերն, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ իրար պետք են: Ռուսաստանի համար այսօր առավել ձեռնտու է ճնշում գործադրել Հայաստանի վրա, Հայաստանը վաղուց է Կրեմլի նյարդերի վրա ազդում՝ սկսած 2008 թվականի Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու հրաժարումից, վերջացրած Եվրասիական միությանն անդամագրվելու մերժումից, որն արվում է Արևմուտքի հետ հարաբերությունները լավացնելու ֆոնին՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դեմքով: Ահա այդ պատճառով էլ Ռուսաստանին ձեռք է տալիս Հայաստանի վրա Ադրբեջանի միջոցով ճնշում գործադրել՝ վերջինիս զենք վաճառելով և մեծացնելով Երևանի վրա հոգեբանական ճնշումները՝ Կրեմլի այն անձանց (Ա․ Զատուլին, Մ․ Կոլերով) հետ, ովքեր ավելի վաղ հանդես էին գալիս հայկական դիրքերից և վախեցնում էին Ադրբեջանին: Գումարած այս ամենին Պուտինի՝ Բաքու կատարած այցի մեջ կար նաև տնտեսական կողմ՝ կնքվել են տնտեսական պայմանագրեր որոք ձեռնտու են երկու կողմերին էլ:

– Իսկ Ձեր կարծիքով, այդ այցից ՞ինչ շահեց Ադրբեջանը և ի՞նչ շահեց Ռուսաստանն առհասարակ:

Իրականում երկու կողմերի իշխանություններն էլ շահել են։ Ռուսաստանը կոպիտ ճնշում գործադրեց Հայաստանի վրա և թեկուզ հոգեբանորեն, բայց հասավ իր ուզածին՝ հայ հասարակության մեջ Մոսկվայի նմանատիպ գործողություններն առաջացրեցին ոչ պակաս լարվածություն: Գումարած՝ ի հայտ եկան Բաքվի հետ հարաբերությունները լավացնելու առաջին ազդանշանները: 

Հաղթեց նաև Ադրբեջանը, ով Պուտինի այցի արդյունքում քաղաքական դիվիդենտներ վաստակեց նախագահական ընտրություններից առաջ: Կառավարության ենթակայության տակ գտնվող ԶԼՄ-ներն այցը ներկայացրեցին այնպես, թե նա վայելում է Մոսկվայի աջակցությունը: Իհարկե, Ադրբեջանի համար կարևոր էր, որ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից հանկարծ նեգատիվ արձագանք այդ ամենը չստանա։ Եվ այստեղ նա շատ բանի հասավ: Չէ՞ որ հենց Պուտինի այցի նախաշեմին Ադրբեջանի իշխանությունները ձերբակալեցին լեզգի ակտիվստներին, որոնց ներկայացրեին «Կրեմլի լրտեսներ»: Եվ հետո՝ Ադրբեջանի իշխանությունները հանգիստ կարող են բացատրել Միացյալ Նահանգներին և եվրոպացիներին, որ Պուտինի այցի հետևում կանգնած էր միայն տնտեսական գործոնը, որն ապացուցում է Ռուսաստանի երկու քաղաքացիների ձերբակալությունը, և որոնց, ի դեպ, կոշտ մեղադրանքներ է առաջ քաշվել:

– Ալիևյան Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է և հայտնի, իսկ առանց Ալիևի՞:

– Դժվար հարց է, հայ-ադրբեջանական խնդիրների շրջանակը խորն է, և այն երկար իր լուծումը չի տեսնի նույնիսկ իրադարձությունների ամենաօպտիմալ զարգացման դեպքում: Հետո՝ մեծ կապ ունի այն, թե ով կփոխարինի Ալիևին: Եթե նկատի ունենանք այժմյան ներքաղաքական վիճակը, ապա Ալիևին ռեալ այլընտրանք կարող է լինել միայն «Միացյալ ազգային խորհրդի» թեկնածուն, ով բացի այն, որ միավորեց դեմոկրատական ընդդիմության լայն շերտեր, միավորեց նաև քաղաքացիական հասարակության և մտավորականության լայն շրջանակներ: Իսկ դա տալիս է թեկուզ և փոքր, բայց այդուհանդերձ՝ դեպի դրական ուղղության տարվող գործընթացի հույս: Բավական է ասել, որ եթե ուժերը հանդիսանում են հայաֆոբիայի դեմ, ուրեմն իրականացնում են դեմոկրատական երկրի ձևավորման առաջին քայլեր, մտածում են քաղաքական համակարգը Վրաստանի օրինակով փոխելու ահրաժեշտության մասին, և այդ ամենն, անշուշտ, կանդրադառնա նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա:

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Գաբալայում թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 3-րդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել էր, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի և հաջորդ գագաթնաժողովն անցկացվի Ղարաբաղում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նման հայտարարություն արվեց:

Դա ընդամենը արարողակարգային հայտարարություն էր՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարության սերիայից կամ նույնիսկ այն քաղաքական գործիչների հայտարարության, ովքեր խոսում են այն մասին, թե ղարաբաղյան խնդիրը կարող է շուտով իր լուծումը ստանալ:

Պետք է խոսել և հույս հայտնել, բայց թե որքանով է ռեալ՝ դա արդեն այլ հարց է։ Չեմ կարծում, թե պետք է դրա վրա երկար կանգ առնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում