Լիբիայի կառավարությունը նախազգուշացնում է, որ կոչնչացնի այն լցանավերը, որոնք կիրականացնեն նավթի անօրինական արտահանում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամլո քարտուղարին:
Անցած շաբաթ Լիբիայի անվտանգության ուժերը կրակ էին բացել Լիբերիայի դրոշով լցանավի վրա՝ երկրում նավթի հումքի խոշորագույն տերմինալի մոտակայքում, սակայն լցանավին հաջողվել է առաջ շարժվել:
«Պաշտպանության նախարարությունն առանց երկմտելու հնարավոր բոլոր միջոցներով կպատասխանի նրանց գործողություններին, ովքեր փորձում են գողանալ երկրի հարստությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
2013թ. հուլիսի վերջից լիբիական շատ նավահանգիստներ շրջափակված են, իսկ նավթի հանքերը փակ են՝ աշխատակիցների բողոքների պատճառով, որոնք պահանջում են բարձրացնել աշխատավարձը և առաջ են քաշում քաղաքական պահանջներ: Այս ամենը նվազեցնում է նավթի արտահանումը, որը ներկայում կազմում է օրական առնվազն 500 հազար բարել՝ այն դեպքում, երբ մինչև պատերազմը արտահանվել է օրական 1.25 միլիոն բարել:







































