Աղբյուրները նշում են, որ շուտով հանրության դատին ներկայացվելիք iPhone 5S-ը, շնորհիվ նոր պրոցեսորի, 30 տոկոսով ավելի արագ կաշխատի, քան iPhone 5-ը:
iPhone 5S-ի A7 պրոցեսորը կմնա երկմիջուկանի՝ հաղորդում է 9to5mac թերթը:
A7 պրոցեսորի հիմնական հատկանիշը բացառիկ արագությունն է, ինչպես նաև անիմացիոն և ներքին հարդարանքի պատկերների շատ պարզ ցուցադրումը:
Վերոնշյալ սմարթֆոնները արտաքուստ գրեթե իրարից չեն տարբերվի, սակայն iPhone 5S-ն ավելի կատարելագործված էլեկտրոնային միջուկ կունենա: Նորույթի 7 դյույմ անկյունագծով էկրանը կարտադրվի Sharp-ի կողմից:
Նշվում է նաև, որ iPhone 5S-ը կստանա LTD-Advanced ցանցերի, ինչպես նաև Wi-Fi 802.11.ac ցանցերի աջակցությունը:








































