Կրկին ակտուալ դարձած սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությունները մոտ ապագայում իրականություն կդառնան:
«Հրապարակ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ սահմանադրական փոփոխությունների մշակման հանձնաժողովը գլխավորելու են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է ՍԴ նախագահի հետ։
Նշենք, որ ՀՀ իշխանական վերնախավը որոշել է 2014 թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Հայաստանում վերացնել նախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանականով: Ըստ այդմ, ՀՀ նախագահին վերապահվելու են խորհրդանշական լիազորություններ, նա անգլիական թագուհու կարգավիճակ է ստանալու, իսկ կառավարումը դե ֆակտո անցնելու է վարչապետին: Ըստ ամենայնի, այս փոփոխությունն արվում է Սերժ Սարգսյանի համար, որը հնարավորություն կունենա վարչապետ դառնալ և շարունակել պաշտոնավարումը:









































