Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ով այցով գտնվում է Տալլինում, երկուշաբթի օրը քննարկել են Ուկրաինայի և ԵՄ-ի հարաբերությունները:
Նրանք կարծում են, որ Ուկրաինան կարևոր գործընկեր է Եվրամիության համար: «Մենք չենք կարող կորցնել Ուկրաինան»,- ասել է Էշթոնը՝ հավելելով, որ ուկրաինական կողմից քայլեր է ակնկալում Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:
Անսիպի խոսքերով՝ Էստոնիան սպասում է, որ այս պայմանագիրը, որով նոր մակարդակի կհասնեն ԵՄ-ի և Ուկրաինայի հարաբերությունները, կստորագրվի դեկտեմբերին՝ Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ՝ հաղորդում է Ria Novosti-ն:








































