Սիրիայի հյուսիսում գործող ապստամբներն օգոստոսի 26-ին հայտարարել են Խանասեր կարևոր ռազմավարական շրջանը գրավելու մասին, որով անցնում է Հալեպը երկրի կենտրոնական մասին կապող միակ մայրուղին, հաղորդում է Agence France-Presse-ը:
Կառավարական զորքերի համար այս տեղանքի վերահսկողությունը կորցնելը նշանալում է Հալեպի կայազորի մատակարարման ևս մեկ ուղու կորուստ:
Ավելի վաղ ապստամբներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա գտնվող մի քանի քաղաքներ:
Վերջին ամիսներին սիրիացի ապստամբները մի շարք խոշոր հաջողություններ են ձեռք բերել Սիրիայի հյուսիսում, սակայն երկրի կենտրոնում նրանց վիճակը ծանր է. բանակը և շիա աշխարհազորայիններն իրենց վերահսկողության տակ են վերցրել մասնավորապես Հոմսի շրջանները և շարունակում են առաջ շարժվել դեպի Դամասկոսի արվարձաններ:










































