Վրաստանը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել Ռուսաստանի աբխազական Պիցունդու քաղաք Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ, որտեղ Ռուսաստանի նախագահը հանդիպել է Աբխազիայի ղեկավար Ալեքսանդր Անկվաբի հետ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
«Բնականաբար, մենք դատապարտում ենք, քանի որ դա ոտնձգություն է՝ ուղղված Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»,- ասել է Փանջիկիձեն:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահն Աբխազիա էր մեկնել օգոստոսի 25-ին: Այցը նվիրված էր Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման 5-ամյակին:
Շվեյցարիան Ռուսաստանում ներկայացնում է Վրաստանի շահերը, իսկ Վրաստանում՝ Ռուսաստանի շահերը: Կողմերի միջև 2008թ. խզվել են դիվանագիտական հարաբերությունները:










































