«Հանրահայտ անձանց քերականության ոստիկանությունը» նախագծի նպատակն է ուսուցիչներին նոր հնարավորություն ընձեռել՝ իրենց աշակերտների մասին հոգ տանելու համար: Նրանք մտավախություն ունեն, որ երեխաները կկորցնեն դպրոցում ստացած գիտելիքները՝ համացանցում կարդալով իրենց կուռքերի գրառումները, որոնք բավականին սխալներով են արվում:
Երեխաներին սխալների վրա ուշադրություն դարձնել սովորեցնելու նպատակով դպրոցը նրանց համար բացել է ընդհանուր @RedBalloon բլոգ: Սխալ կամ բաց թողնված բառ նկատելով՝ աշակերտները աստղերին հաղորդագրություններ են ուղարկում՝ կցելով իրենց լուսանկարը և ուղղումը:
Երիտասարդ երկրպագուների թիրախում են հայտնվել Ռիհաննան, Փինքը, Ֆյորգին, Ջասթին Բիբերը և Փերիս Հիլթոնը: Նրանցից ոչ մեկը չի արձագանքել 2013 թ.-ի հունիսից գործող նախագծին:










































