Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կարծիքով՝ նա, ով կանգնած է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևում, պետք է պատժվի: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, կառավարության ղեկավարի դիրքորոշման մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը:
«Հավանականությունը բարձր է, որ խոսքը թունավոր նյութերի կիրառմամբ հարձակման մասին է: Այն չի կարող մնալ առանց հետևանքների»,- ասել է Զայբերթը:
Վերջինս ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը ձգտում է (որքան հնարավոր է) քաղաքական լուծում գտնել սիրիական հակամարտությանը:
Զայբերթը նաև նշել է, որ կիրակի Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը:









































