Սիրիայի իշխանությունները պատրաստ են երկրում և դրա շուրջ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ուժային կառույցների անանուն ներկայացուցչին:
«Սիրիային հարվածելու Արևմուտքի սպառնալիքները երկրում հոգեբանական և քաղաքական ճնշում գործադրելու մի մասն են, սակայն ամեն դեպքում մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակներին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել ուժային միջամտություն ցուցաբերել սիրիական հակամարտությանը, որը շարունակվում է 2011թ. մարտից: Պատճառը օգոստոսի 21-ին հայտնված հաղորդագրությունն է Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին: Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան պնդում է, որ քիմիական հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 1300 մարդ:










































