Իսպանական սուպերմարկետներում կհայտնվի կանեփով Nugtella շոկոլադե կրեմ՝ հաղորդում է The Local-ը:
Ինչպես նշում է հեղինակը՝ Ferrero ընկերությունը, որն աշխարհահռչակ Nutella շոկոլադե կրեմի արտադրողն է, ինքը լուրջ մրցակից ունի:
Nugtella-ն կալիֆոռնիական Organicares ընկերության արտադրանքն է: ԱՄՆ-ի որոշ նահանգներում կանեփի օգտագործումը, բժշկական նկատառումներից ելնելով, թույլատրվում է, ինչը դրդել է ընկերությանը կանեփի յուղից պատրաստված նոր արտադրանք թողարկել:
Արտադրանքի փաթեթավորումը զգալի նմանություն ունի Nutella-ի հետ` ապակե տարա, կարմիր ու սև տառերով գրված անուն, սպիտակ կափարիչ և կրեմով բուտերբրոդ:
Դեռ տեղեկություններ չկան, թե ինչպես է արձագանքել Ferrero ընկերությունն իր արտադրանքի կրկնօրինակմանը: