Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, այսօր ուժեղ պայթյուն է գրանցվել Ստամբուլի Քոչ կամրջի շրջանում: Նախնական տեղեկություններով` պայթյունի արդյունքում վիրավորվել է 7 մարդ:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու շտապօգնության աշխատակիցները: Ոստիկաններին հաջողվել է դեպքի վայրում հայտնաբերել կասկածելի փաթեթ:
Տարվում է հետաքննություն:








































