Instagram սոցցանցը կիրակի երեկոյան խոստովանել է, որ խնդիրներ կան՝ կապված իր հավելվածների գործունեության հետ:
«Մենք տեղյակ ենք, որ ձեզնից շատերը խնդրի հետ բախվում Instagram-ի ներբեռնման ժամանակ: Մենք ի հայտ ենք բերել խնդիրը և աշխատում ենք անսարքությունը վերացնելու ուղղությամբ: Շնորհակալություն համբերության համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է սոցցանցը:










































