Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի արդեն նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը դատի է տվել ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը (ԿԳՆ)՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի` վիճարկելով տնօրենի պաշտոնից իր հեռացման փաստը: Թերթը հիշեցնում է, որ խոսքը դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծած, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհու մասին է, ում լիազորությունները տնօրենի պաշտոնում դադարեցվել են այս տարվա ապրիլի 30-ին:
Ս. Նազարյանին, այսպես ասած, սյաշտոնանկ անելու համար հիմք են հանդիսացել ԿԳՆ-ի Կրթության պետական տեսչության կողմից անցկացված ստուգումները: «Ես ավելի շատ ցանկություն ունեմ մեկնաբանել այդ քաղաքացու նկարագիրը, քան քայլը: Մարդ արարածը բարոյականության վերաբերյալ ունի իր արժեհամակարգին համապատասխան պատկերացում, և եթե այդ պատկերացումները բարոյականության չափորոշիչներին չեն համապատասխանում, ապա ստացվում է, որ մարդն առանց ինքն իրեն քննելու կարող է դիմել այդպիսի քայլի: Ինձ մոտ մեծ տարակուսանք է առաջացնում Ձեր տված ինֆորմացիան այն մասին, որ այդ կինը դատարան է դիմել:
Ուզում է ի՞նչը վերականգնի, իր աշխատատե՞ղը, որին ինքն արժանի չէր: Հիմա ինչպես պետք է պաշտպանվի, ինչը պետք է պաշտպանի դատարանում»,-թերթի հետ ունեցած հեռախոսազրույցում նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով մանրամասն տեղյակ Է այդ դպրոցում տիրող իրավիճակին և այդ տնօրինուհու գործունեությանը: Վերջում «168»-ը ավելցնում է. «Ի դեպ, ըստ էջմիածնի բնակիչների, օրեր առաջ դպրոցի նախկին տնօրինուհու որդին հրդեհել Է դպրոցի փաստաթղթային արխիվը»,- և ապա հիշեցնում, որ տնօրինուհու նկատմամբ հարուցված քրեական գործը դեռ վարույթի մեջ Է և գտնվում Է ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչությունում:









































