ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդն անհանգստացած են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Օբաման Օլանդի հետ խոսել է Սիրիայում շարունակվող բռնության մասին: Երկու առաջնորդները խորին անհանգստություն են արտահայտել սիրիական ռեժիմի կողմից օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի կիրառման հաղորդագրությունների առնչությամբ:
Սպիտակ տան ներկայացուցչի հայտարարության մեջ ընդգծվում է, որ նախագահները քննարկել են միջազգային հանրության հնարավոր միջազգային պատասխաններն ու համաձայնել շարունակել համատեղ սերտ աշխատանքը:







































