Հոլանդացի սուպերմոդել Դիոնի Տաբերսը նկարահանվել է Abude-ի ներքնազգեստով, հաղորդում է RBK Styles-ը:
Դիոնին իր կարիերան սկսել է 14 տարեկան հասակում` 2007 թ. աշխատանքի անցնելով Micha Models նորաձևության գործակալությունում: Հաջողությունը սպասեցնել չի տվել. շուտով աղջիկն առաջարկներ է ստացել Փարիզի, Լոնդոնի, Միլանի և Նյու Յորքի առաջատար գործակալություններից: Նա նկարահանվել է Vogue, Harper’s Bazaar, Elle, L’Officiel և մի շարք այլ ամսագրերի համար:
Դիոնին իր բլոգում նշում է, որ կարողանում է քայլել բարձրակրունկ կոշիկներով, լավ կողմնորոշվում է տեղանքում և կարողանում է ճաշ պատրաստել:
Կարիերայում ձեռք բերված հաջողությունների շնորհիվ Դիոնին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ապրում է մինչ օրս:











































