Tuesday, 16 06 2026
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով

Կրոմվել Գրիգորյանը պատրաստ է պաշտպանել անգամ իրեն դեմ քվեարկած փաստաբանների շահերը

Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահի 14.09.2013 թ. ընտրություններին մասնակցելու համար օգոստոսի 23-ի դրությամբ ինքնառաջադրվել և առաջադրվել են չորս թեկնածուներ: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ինքնառաջադրված թեկնածու Կրոմվել Գրիգորյանը:

 – Պարոն Գրիգորյան, ինչպես կգնահատեք նախորդ տարիներին Փաստաբանների պալատի աշխատանքը:

 – Աշխատանքները, կարելի է ասել, բավարար են: Բավական լուրջ աշխատանքներ կան անելու: «Լավ» կամ «գերազանց» գնահատելու համար թերությունները բազմաթիվ են:

 – Այդ թերություններից մեկ-երկուսը կնշե՞ք, ամենաակնառուները:

 – Ամենաակնառուներից կնշեմ, օրինակ, այն, որ փաստաբաններն այսօր պալատի կողմից պաշտպանված չեն ցանկացած նախաքննության մարմնից: Եթե անհրաժեշտ լինի, նրանք պալատի միջոցով կարող են պատժվել: Եթե, ասենք, նախաքննության մարմինը չկարողանա ինչ-որ ձևով պատժել փաստաբանին, ապա պալատի միջոցով վերջինիս պատժելը նրանց հաջողվում է:

 – Փաստաբաններից մեկը կարծիք հայտնեց, որ պալատի նախագահի պաշտոնը մասնագիտականի զոհաբերում է պահանջում: Համաձա՞յն եք այդ կարծիքի հետ և արդյոք պատրա՞ստ եք նման զոհաբերության:

 – Հաշվի առնելով, որ բավական մեծ ժամանակ է պետք պալատի թերությունները վերացնելու համար, բնական է` արդեն մասնագիտական քո կարողությունները կգնան հետին պլան, որովհետև ոչ թե քո կամ քո գրասենյակի շահերի մասին պետք է մտածես, այլ ընդհանուր բոլոր փաստաբանների` անկախ նրանից` տվյալ փաստաբանն ընտրության ժամանակ քո օգտի՞ն է քվեարկել, թե՞ ոչ:

 – Նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Ինչպե՞ս եք այն անցկացնելու:

 – Հիմնականում հանդիպում կունենամ հենց տեղերում` փաստաբանների հետ, կփորձեմ իմանալ նրանց հուզող, ցավոտ հարցերը, ընդհանուր քննարկումներ իրականացնել և լուծումներ գտնել, որ հետագայում, ասենք, ընտրության պարագայում դրանք պետք է իրագործվեն:

 – Ընտրվելու դեպքում որո՞նք կլինեն առաջնահերթությունները:

 – Առաջնային խնդիրներ շատ կան, նախ` կպաշտպանեի փաստաբաններին, որպեսզի նախաքննության մարմինների անհիմն դիմումների հիման վրա պատասխանատվության չենթարկվեն: Կվերացնեի օտարներ-յուրայիններ բաժանումը, որն ութ տարիների ընթացքում արմատացել է: Այսինքն` օրական լուծման առարկա կդարձնեի փաստաբանին հուզող ցանկացած հարց, որպեսզի խնդիր ունենալու դեպքում որևէ փաստաբան ոչ թե խուսափի պալատին դիմել՝ մտածելով` որևէ օգնություն չի ստանալու, այլ հակառակը` ցանկացած դեպքում դիմի` համոզված լինելով, որ պարտավոր է դիմել և օգնություն անպատճառ կստանա:

 – Կցանկանայի գնահատեիք ընտրապայքարի մասնակիցների շանսերը:

 – Կարծում եմ` դեռ վաղ է այդ մասին խոսելը: Բոլոր մրցակիցներին ես հարգում եմ: Պետք է փորձենք այս աշխատանքն իրականացնել` առանց մեկմեկու վիրավորելու կամ որևէ վնաս պատճառելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում