Աճի ցածր տեմպերն Իրանի ազգային տնտեսության հիմնական խնդիրն են: այդ մասին հաղորդել է երկրի էկոնոմիկայի նախարար Ալի Թայյեբնիան՝ տեղի հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ նախարարի՝ լուրջ անհանգստություն է պատճառում գործազրկության բարձր մակարդակը:
«Ներկա դրությամբ երկրում առկա է մոտ 3.5 մլն գործազուրկ»,- ասել է նախարարը` հավելելով, որ այդ թիվը կավելանա մինչև 8.5 մլն, որովհետև մոտ ժամանակներս մեծ թիվով երիտասարդներ են ավարտելու համալսարանը:










































