Ալեք Բոլդուինի և նրա ներկայիս կնոջ՝ Հիլարի Թոմասի երեխայի ծննդից հետո հայտնի դերասանի ավագ դուստրը՝ Այրլենդը, նորածին փոքրիկին՝ Կարմեն Գաբրիելային, բաց նամակ է գրել՝ այն հրապարակելով Tumblr-ում:
«Իհարկե, դու պետք է ինքնուրույն կայացնես կյանքիդ ամենակարևոր որոշումները, բայց ես հուսով եմ, որ քեզ կօգնի իմ փորձը, և դու կարող ես նախկինում իմ գործած սխալներից դաս քաղել»,- գրել է նա:
Հիշելով նախկինում հոր հետ ունեցած լարված հարաբերությունները՝ Ալեք Բոլդուինի և Քիմ Բեսինջերի դուստրը շարունակել է. «Հիշիր, որ քո ծնողները միշտ կսիրեն քեզ: Մանուկ տարիքում երբեմն այդ մասին մոռանում ես: Նրանց գոռալը վեճերի ժամանակ վիրավորում է մեզ: Չգիտեմ՝ ինչու են նրանք այդպես վարվում: Կարևոր չէ, թե ինչ են ասում կամ անում քո մայրիկն ու հայրիկը, ուղղակի հիշիր, որ նրանք քեզ սիրում են: Երբեք չմոռանաս դա»:








































