Saturday, 27 06 2026
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը

ՕԵԿ-ը չի բացառում, որ միայնակ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը երեկ մեզ հետ զրույցում չբացառեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՕԵԿ-ը մասնակցի միայնակ: Բայց նաև չբացառեց ՀՀԿ-ի հետ ՕԵԿ-ի դաշինքը՝ պատճառաբանելով, թե քաղաքական դաշտում ամեն ինչ հնարավոր է:


– Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն առանձին է մասնակցելու, քանի որ հզորությամբ երկրորդ ուժն է: Ինչպե՞ս եք վերաբերում Գագիկ Ծառուկյանի այդ հայտարարությանը:


– Ճիշտն ասած, չեմ ցանկանա մեկնաբանել որևէ քաղաքական ուժի հայտարարություն: Պարզապես կասեմ, որ ցանկացած քաղաքական ուժ ինքն է քաղաքական դաշտում որոշումներ կայացնում:


– Ամեն դեպքում, կոալիցիոն ուժերը ամիսներ առաջ հուշագիր էին ստորագրել, որով պաշտպանում էին Սերժ Սարգսյանին, այնինչ Գագիկ Ծառուկյանը նման հայտարարությամբ հանդես եկավ: Իսկ սա մի հայտարարություն է, որը կարող է քաղաքական դաշտում իրավիճակ փոխել: Ի՞նչ կանխատեսումներ ունենք այս ուղղությամբ:


– Մեր ստորագրած հուշագիրը երկու ուղղություն ուներ: Մեկը միտված էր կոալիցիայի ավելի կանխատեսելի լինելուն ու համախմբվածությանը: Իսկ երկրորդ մասը վերաբերում էր գալիք նախագահական ընտրություններին, որտեղ ամրագրված էր, որ կոալիցիան 2013 թ. նախագահական ընտրություններին կմասնակցի իր թեկնածուով՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, կարծում եմ, դեռ վաղ է կանխատեսումներ անել, քանի որ Ընտրական օրենսգիրքը նոր է ընդունվում, և աշնանը նոր բուռն զարգացումներ կսկսվեն: Ես կոնկրետ մեր մասով կխոսեմ, քանի որ այս 17 տարիների ընթացքում մենք բոլոր համապետական ընտրություններին, այդ թվում՝ նաև տեղական ինքնակառավարման ընտրություններին, մասնակցել ենք, և միշտ էլ մեր ծանրակշիռ ներկայությունն ենք ունեցել հայրենի քաղաքական դաշտում: Ավելին` առանց որևէ քոռ կոպեկի մենք ստացել ենք ձայներ թե ընդդիմության ճամբարում, թե իշխանության:


– Նման հաղթաթղթի առկայության դեպքում ինչո՞ւ ՕԵԿ-ը առանձին չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին, այլ ավելի վաղ հայտարարեց, թե ՀՀԿ-ի հետ է մասնկցելու ընտրություններին:


– Եթե հիշում եք, 2008 թ. Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հետ փոխգործակցության հուշագիրը ստորագրեց, և քանի որ մենք հրապարակավ բաց քաղաքական ուժ ենք, այդ ժամանակ հայտարարեցինք, որ գալիք 2013 թ. նախագահական ընտրություններին պաշտպանելու ենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ավելին, դա ամիսներ առաջ արձանագրվեց նոր հուշագրով: Իսկ այն, թե արդյոք կարո՞ղ ենք ՀՀԿ-ի հետ դաշինքով մասնակցել՝ մենք ուղղակի չենք բացառում, որովհետև քաղաքական դաշտում ամեն ինչ հնարավոր է: Չի բացառվում նաև, որ միայնակ մասնակցենք: Վերջիվերջո, լինում են և նախընտրական, և հետընտրական դաշինքներ:


– Լավ, ինչպե՞ս է վերաբերվում ՕԵԿ-ը իշխանության և ընդդիմության միջև սկսված հեռակա երկխոսությանը:


– Ես միշտ դրական եմ վերաբերվել երկխոսությանը, որովհետև պրոբլեմների դեմ ոչ թե պետք է պայքարես, այլ պրոբլեմները պետք է քննարկման առարկա դարձնես կլոր սեղանի շուրջը, լսես կարծիքները և հնարավորինս իրական լուծումները գտնես: Եթե հիշում եք, 2004 թ., երբ Արթուր Բաղդասարյանը ԱԺ նախագահն էր, ընդդիմության մեր գործընկերները շուրջ մեկ տարի բոյկոտեցին խորհրդարանի նիստերը, որից հետո սկսվեց երկխոսություն: Արթուր Բաղդասարյանի կողմից կազմակերպվեցին քաղաքական կոնսուլտացիաներ և ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան: Ուզում եմ ասել, որ երկխոսությունը բերում է հաջողության և խնդրի կարգավորման:


– Ամեն դեպքում երկխոսությունը իրեն երկար սպասեցնել չտվեց, ուշացած չէր:


– Գիտեք, երկխոսության առաջին պայմանը եղավ դեռ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը դիմեց բոլորին և առաջարկեց միավորվել: Դրանից հետո էլ երկխոսելու նախադրյալներ կային, պարզապես չէր ստացվում: Բայց ասում են՝ ավելի լավ է ուշ, քան երբեք: Դա հօգուտ մեր ազգի, մեր ժողովրդի և մեր ապագայի է:


– Համաներման հետ կապված հիմնականում շոշափվում են Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի անունները: Սակայն ընդդիմությունը ներկա պահին 6 ընդդիմադիր գործիչ ունի ազատազրկման վայրերում: Ի՞նչ է, համաներումը միայն Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի վրա՞ է տարածվելու:


– Իմ տեղեկություններով, շուրջ 500 հոգու վրա է ազդելու համաներումը: Հիմա 500 հոգին բավական մեծ թիվ է: Ես ողջունում եմ նախագահի այս քայլը մեր անկախության 20-ամյա տարելից նախաշեմին: Ընդհանուր առմամբ, սա մարդասիրական քայլ է, և հուսով եմ, մյուսների վրա էլ կատարածվի այս համաներումը:


– Առաջիկա ընտրություններում ո՞ւմ եք տեսնում որպես ձեր գլխավոր մրցակից:


– Գիտեք ինչ, բոլորն էլ մրցակից են, մենք ցանկանում ենք, որ լինի արժանապատիվ մրցակցություն և հավասար պայմաններ ստեղծվեն բոլոր թիմերի համար: Մենք ունենք մեր կայուն ընտրազանգվածը, որը միշտ ունեցել ենք, և այն գնալով ավելացել է: Նախագահական ընտրություններում Արթուր Բաղդասարյանը, առաջին անգամ մասնակցելով, կարողացավ շուրջ 20 տոկոս ձայն հավաքել: Ավելին` մենք եղել ենք այն քաղաքական ուժը, որը, լինելով ընդդիմության դաշտում, դուք ինքներդ գիտեք, թե ինչ հարվածներ ստացավ և այլն, և այլն: Սակայն գալիք ընտրությունների վերաբերյալ մեր տեղի կառույցներից ինֆորմացիա ենք ստանում, որ ավելի լավ է լինելու, ավելի ծանրակշիռ ներկայացվածություն ենք ունենալու: Բայց, ի տարբերություն շատերի, մենք որևէ քոռ կոպեկ չենք բաժանել ժողովրդին և չենք էլ պատրաստվում բաժանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում