Եգիպտոսի իշխանությունները կրճատել են պարետային ժամի տևողությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Համաձայն կառավարության կողմից հրապարակված որոշման՝ պարետային ժամը (բոլոր օրերին՝ բացառությամբ ուրբաթ օրվա) կսկսվի երեկոյան ժամը 9-ին և կտևի մինչև առավոտյան ժամը 6-ը: Ավելի վաղ պարետային ժամը սկսվում էր երեկոյան ժամը 7-ից:
Եգիպտոսի կառավարությունում նշել են, որ պարետային ժամի կրճատման մասին որոշումն ընդունվել է բազմաթիվ քաղաքացիների խնդրանքները հաշվի առնելով:










































