Քաղաքացիական ակտիվիտ Արգիշտի Կիվիրյանը Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է իր տուն: Կիվիրյանին հետազոտած բժիշկներն ասել են, որ նա ուղեղի ցնցում է ստացել: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է նրա կինը՝ Լուսինե Սահակյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արգիշտի Կիվիրյանին Կոմիտասի պողոտայից բռնի ուժի կիրառմամբ ու քաշքշելով ոստիկանները բերման էին ենթարկել:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում











































