Սեպտեմբերի 25-ին Մոսկվայում տեղի կունենա երգչուհու մենահամերգը: Սակայն նրա համերգային շրջագայությունը սկսվել է դեռ օգոստոսի 14-ին Կանադայից: Stars Dance Tour շրջագայությունը 58 համերգ է ներառում և կտևի մինչև դեկտեմբեր ամիսը:
Վերջերս 21-ամյակը նշած ամերիկացի երգչուհին կարող է պարծենալ իր հաջողությամբ: 2009թ. իր կարիերան սկսած երգչուհին արդեն չորս ալբոմ է թողարկել:
Սելենա Գոմեսը ոչ միայն երգում է, այլև երիտասարդ աղջիկների համար սպորտային կոշիկների արտադրություն ունի:
Վերջերս նկարահանվելով ֆիլմերում՝ նա ցուցադրել է դեասանական իր ողջ տաղանդը:







































