Aravot.am-ի փոխանցմամբ՝ վաղը Քաջարան քաղաքում տեղի կունենա օգոստոսի 23-ին Հայաստան-Նախիջևան սահմանագծում՝ Ագարակում, առավոտյան ժամը 11-ի սահմաններում դիպուկահարի կրակոցից զոհված, ժամկետային զինծառայող Քաջարան քաղաքի բնակիչ, 1993 թվականին ծնված Նորայր Պետրոսյանի հուղարկավորությունը:
Հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 12-00-ին, Քաջարանի Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում: Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի խոսքով՝ 2002թ.-ին քաղաքապետ ընտրվելուց հետո, որոշում է կայացրել մարտական գործողությունների կամ մարտական առաջադրանք կատարող անձանց մահվան դեպքում, այդ հերոսների հուղարկավորությունն իրականացնել զոհվածների հուշահամալիրում:
Քաջարանցիների պատմելով՝ Նորայրը ակտիվ, նախաձեռնող, կիրթ, լավ դաստիարակված անձնավորություն էր, միշտ հասնում էր իրեն օգնության հարցով դիմողներին, սիրված և ընդունված էր Քաջարան քաղաքի երիտասարդների և տարեցների կողմից:
«Դեպքն իրոք ցնցել է բոլորիս, ողջ համայնքը սգի մեջ է…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք՝ aravot.am-ում







































