Չինական ВВК ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Vivo X3 սմարթֆոնը, որն աշխարհում ամենաբարակը կլինի: Onegadget.ru-ի տվյալներով՝ սմարթֆոնի հաստությունը 5,75մմ է:
Գաջեթը հագեցած է 4-միջուկանի, 1,5 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով: Vivo X3-ն ունի 5-դյույմանոց, 720х1280 պիքսել թողունակությամբ IPS էկրան, մեկ գիգաբայթ օպերատիվ և 16 գիգաբայթ պահուստային հիշողություն:
Սմարթֆոնը բարձրորակ ձայն ունի, և, ընդհանրապես, այն պետք է որ դուր գա երաժշտության սիրահարներին, քանի որ հագեցած է նաև Xtudio mobile ձայնագրող համակարգով, որը թույլ է տալիս նաև երաժշտությունը փոխանցել այլ օգտագործողների, համացանցում տեղադրել սեփական ստեղծագործությունները:
ВВК-ն սեպտեմբերի մեկից Vivo X3-ը վաճառքի կհանի Չինաստանում, որտեղ կարժենա մոտավորապես 410 դոլար: Ավելի ուշ այն հնարավոր կլինի գնել նաև այլ երկրներում: Առայժմ հայտնի է, որ գաջեթը կառաջարկվի սպիտակ և կապույտ կորպուսներով:







































