Քիչ առաջ Կոմիտասի պողոտայից ոստիկանները մի խումբ ակտիվիստների քաշքշելով մտցրեցին ոստիկանական մեքենա և տարան բաժին: Ակտիվիստները փորձեցին խոչընդոտել, սակայն ոչինչ չստացվեց: Նրանցից մեկը անգամ ձվեր շպրտեց ոստիկանական մեքենայի վրա:
Այժմ իրավիճակը շարունակում է մնալ լարված: Պողոտան ամբողջությամբ փակ է, ոստիկանական ուժերը համալրվում են, որի արդյունքում ակտիվիստները ավելի են բռնկվում: Ոստիկանները բռնի ուժով տարածքից հեռացնում են նաև կանանց ու աղջիկներին:
Բերման են ենթարկել բնապահպան Մարիամ Սուխուդյանին, քաղացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին, Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանին և ակտիվիստ Անի Խաչատրյանին:
Լուսանկարը՝ hetq.am-ի








































