Ողբերգության մասին հաղորդել է քրեակատարողական հաստատությունների վարչության տնօրեն Սելսո Պարադան: «Ես այրվածքներով 60 մարդու եմ տեսել, որոնց բուժօգնություն է ցույց տրվել: Բանտի A բլոկում սպանվածների 29 դիակ է եղել», – հայտարարել է նա «Պրենսա» թերթին:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը խոստացել է, որ դեպքի պատճառների մանրակրկիտ հետաքննություն կիրականացվի: Կալանավորների հարազատները կոչ են անում հրապարակել զոհվածների ցուցակները և դժգոհում են, որ մարդկանց կյանքը փրկելու համար ոստիկանությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել:
Ինչպես տեղեկացրել էինք, անկարգությունները սկսվել են առավոտյան ժամը հինգին և շարունակվել են գրեթե մեկ ժամ:
Մոտավորապես 256 կալանավորներ տարհանվել են: Ընդհանուր առմամբ, բանտում պահվել է 3500 մարդ, նրանց մեծ մասի դատավճիռը չի կայացվել:









































