Եթե տղամարդու մազերը սկսում են թափվել վաղ տարիքում, հավանական է, որ նա գտնվում է հազվագյուտ և անբուժելի հիվանդության ռիսկի խմբում` կողային ամիոտրոֆիկ սկլերոզ, որը հայտնի է Շարկոյի հիվանդություն անունով: Գիտնականները հարցում են անցկացրել է 46-81 տարեկան 50 տղամարդկանց շրջանում` խնդրելով նրանց հիշել, թե արդյոք սկսել են ճաղատանալ 45 տարեկանո՞ւմ, հաղորդում է Meddaily-ն:
Վիճակը գնահատվել է ճաղատացման մակարդակով` «ճաղատացման նշաններ չկան», «չափավոր ճաղատացում» «ծավալուն ճաղատացում»: Հարցման մասնակիցների 44%-ի դեպքում 45 տարեկանում եղել են մազերի կորստի նշաններ, 42%-ի դեպքում` չափավոր, 14%-ի դեպքում՝ ծավալուն:
16 տարի անց ճաղատացած 5500 մարդկանցից 11-ի դեպքում ախտորոշվել է սկլերոզ: Վտանգի բոլոր գործոնները հաշվարկելուց հետո պարզվել է, որ ծավալուն ճաղատացումը շուրջ երեք անգամ մեծացնում է սկլերոզի վտանգը: Չափավոր ճաղատացումը վտանգը մեծացրել է 50%-ով:
Գիտնականներն առաջ են քաշել հետևյալ տեսությունը. ճաղատացման և սկլերոզի կապը կարելի է մեկնաբանել անդրոգեն ռեցեպտորների աշխատանքով` սպիտակուցներ, որոնք կարգավորում են տեստոստերոնները: վերջիններս կարևոր են մազերի առողջության համար: Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ սկլերոզը ախտահարել է բոլոր շարժական նեյրոնները՝ բացառությամբ նրանց, որտեղ ռեցեպտոր չի եղել:
Բացառված չէ նաև գենետիկ ազդեցությունը: Գեները, որոնք պատասխանատու են ճաղատացման և սկլերոզի զարգացման համար, այնքան մոտ են տեղակայված, որ հավանական է՝ փոխազդեցություն ունեն: Արդյունքում մարդկու մազերը սկսում են թափվել, նա զգում է թուլություն, չորանում են մկանները, նա կորցնում է ինքնուրույն շարժվելու կարողությունը:







































