Billboard ամսագրի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Ռիհաննայի և Բրիթնի Սփիրսի համբույրը հարուցել է ԱՄՆ հեռուստատեսության ծնողական խորհրդի զայրույթը, քանի որ այդ տեսարանն ուղիղ եթերում հեռարձակում էր ABC հեռուստաալիքը:
Ծնողական խորհրդում կարծիք են հայտնել, որ այդպիսի տեսարանները չպետք է ցուցադրվեն ժամը 8-ից հետո երկրի ամենախոշոր հեռուստաալիքների ուղիղ եթերում: Համապատասխան բողոք է ներկայացվելու հեռուստաալիքի սեփականատեր Disney ընկերությանը: Ծնողական խորհրդում համոզված են, որ երգչուհիների արարքը պատահականություն չէր և ուղղված էր անչափահասների պղծմանը:
Մայիսի 22-ին կայացած արարողության ժամանակ Ռիհաննան և Սփիրսը հայտնվել են բեմում «սադո-մազո» կոստյումներով, իսկ երգի վերջում համբուրվել են: