Guardian թերթը Մեծ Բրիտանիայի իշխանությունների ճնշման ֆոնին մտադիր է ամերկյան New York Times պարբերականին հասանելի դարձնել Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը, որոնք լույս են սփռում Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների գործողությունների վրա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Guardian թերթի գլխավոր խմբագիր Ալեն Ռաբիրջերին դիմել են «շատ լուրջ պաշտոնատար անձինք՝ հայտարարելով, որ գործում են՝ ելնելով վարչապետի շահերից» և պահանջել են իրենց տալ կամ ոչնչացնել նյութերը, որը լրագրողներին է փոխանցել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, հաղորդում է Ria Novosti-ն:
«Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ուժեղ ճնշման մթնոլորտում Guardian-ը որոշել է այս գործին կցել մեր ամերիկյան գործընկեր New York Times-ին. պարբերականը փաստաթղթեր կտրամադրի բրիտանական կառավարական կապի կենտրոնի գործողությունենրի վերաբերյալ»,- նշվում է թերթի հայտարարության մեջ:











































