Երկուշաբթի գիշերը անսովոր վառ ասուպ է թռչել ամերիկյան Միչիգան լճի վրայով` լուսավորելով երկինքը միանգամից մի քանի նահանգներում:
Հրե գունդը, որն հայտնվել է երկնքում տեղի ժամանակով 01.30-ին, գրանցվել է մի քանի տեսավերահսկման խցիկների կողմից Վիսկոնսին և Իլինոյս նահանգներում: Այն նկատելի է եղել նաև Ինդիանա և Միչիգան նահանգներում:
Associated Press-ը հղում անելով տեղի օդերևութաբանական բյուրոյին, հայտնում է, որ ասուպի հայտնվելը ուղեկցվել է գերձայնային աղմուկով, որը ցնցել է մի քանի տուն:
Մասնագետները դեռևս չեն ճշտել, թե ինչ է կատարվել ասուպի հետ: Ենթադրվում է, որ այն կարող է ընկած լինել լիճը կամ այրված մթնոլորտում:
Last night's Midwest #Meteor #Fireball over Lake Michigan as seen from the University of Wisconsin campus. pic.twitter.com/Ho2hOsquhX
— Brad Panovich (@wxbrad) February 6, 2017












































