Ռիգայում մի կին է ձերբակալվել, ով հանուն թոշակի թաքցրել է իր խնամակալության տակ գտնվող թոշակառուի մահը:
Ըստ DELFI-ի՝ թոշակառուն մահացել է 2 տարի առաջ, իսկ այդ կինը թաքցրել է դա՝ նրա թոշակը ստանալու նպատակով:
Երբ ոստիկանները սկսել են կասկածել, եկել են նրա բնակարան, որի դուռը կոտրելու համար ստիպված են եղել հրշեջների կանչել:
Բնակարանում նրանք գտել են մարմինը, որը «գրեթե մումիայի էր վերածվել»:










































