Ջենիֆեր Էնիսթոնը և Ջասթին Թերուն արդեն երկրորդ անգամ հանգստանում են Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս հանգստավայրում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
«Մենք՝ Միլլերներս» ֆիլմից և դրա հետ կապված հարցազրույցներից հետո 44-ամյա դերասանուհին պետք է մի փոքր «շունչ քաշեր»: Այդ պատճառով էլ զույգը առիթը բաց չի թողել և հանգստանում է, այսպես ասած, «աչքից հեռու» մի առանձնատանը:
Այնտեղ զույգը կարող է փորձարկել իր մեղրամիսը. չէ՞ որ նրանք շուտով կամուսնանան, նշում է Bagnet. Org-ը:








































