Պեկինը քննադատել է Իրանի դեմ նոր պատժամիջոցները, որոնք սահմանել է Վաշինգտոնը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Լյու Կանը հայտարարել է, որ Պեկինը Վաշինգտոնին հայտնել է այն մասին, որ ցուցակում ներառված են չինական ընկերություններ և ֆիզիկական անձինք։
Նրա խոսքով՝ նման պատժամիջոցները, երբ տուժում են երրորդ կողմի շահերը, «օգտակար» չեն երկու երկրների միջև փոխադարձ վստահությունն ամրապնդելու գործում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակը Իրանի 25 քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռի ստեղծման ծրագրի կապակցությամբ։











































