Սեպտեմբերի 4-ին և 5-ին ՈՒԵՖԱ-ի` Նիոն քաղաքում գտնվող շտաբ-բնակարանում կկայանա էլիտ կարգի մարզիչների ամենամյա 15-րդ համաժողովը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Համաժողովի ընթացքում մարզիչները խոսելու են ֆուտբոլային նոր զարգացումների ու տենդենցների մասին, ինչպես նաև փորձելու են իրենց խորհուրդներով օգնել Եվրոպայում ֆուտբոլի զարգացման գործին:
Իրենց մասնակցությունն այս պահին հաստատել են Արսեն Վենգերը, Յուրգեն Կլոպը, Նիլ Լենոնը, Ֆաթիհ Թերիմը, Կարլո Անչելոտին, Ժոզե Մոուրինյոն, Անտոնիո Կոնտեն, Մանուել Պելեգրինին, Մասիմիլիանո Ալեգրին, Պաուլու Ֆոնսեկան, Ռաֆայել Բենիտեսը, Յենս Կելլերը, Միրչա Լուչեսկուն, Միրոսլավ Ջուկիչը, Մուրատ Յակինը, Ժորժե Ժեզուշը, Վլադիմիր Պետկովիչը, Կուրբան Բերդիևը և Անդրե Վիլաշ-Բոաշը:








































