ԶԼՄ-ները պատմել են դերասանուհի և ակտիվիստ Պամելա Անդերսոնի ու WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի սիրավեպի մասին։ Ինչպես հաղորդում է Page Six-ը, վերջին երեք ամիսների ընթացքում դերասանուհին չորս անգամ այցելել է ենթադրյալ սիրեցյալին, որը ապաստան է ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։
Անանուն քաղաքական ակտիվիստի խոսքով՝ Անդերսոնը դեսպանատուն է ժամանում սեքսուալ հանդերձանքներով։ Ասանժը կամ դերասանուհին պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը։
2016թ․նոյեմբերին ևս տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Անդերսոնը այցելել է WikiLeaks-ի հիմնադրին։







































