Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ինչ հավաստիացում է անելու Սերժ Սարգսյանը Բրյուսելում

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի և Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարելիք առաջիկա այցի մասին:

–  Պարոն Նավասարդյան, ի՞նչ նշանակություն ունի այդ այցը, Ձեր կարծիքով, այսօր Երևանի ու Բրյուսելի միջև ընթացող բանակցությունների և ընդհանրապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: Այցի հիմնական նպատակը ո՞րն է լինելու:

– Քանի որ բանակցային փուլը նոր շրջանակային համաձայնագրի շուրջ կարելի է ավարտված համարել, կողմերի հիմնական դիրքորոշումները պարզ են, հիմնական տեքստերը գրված են, և փաստորեն մնում է երկկողմ քաղաքական որոշում, Եվրամիության կողմից այդ քաղաքականությունը, կարծես թե, հստակ է, և մենք լսել ենք ակնարկներ, որ Եվրամիությունը նույնիսկ այս ամսվա վերջում կարող է պատրաստ լինել ստորագրել համաձայնագիրը, ապա, բնականաբար, Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, ինչպես նաև ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Երևան, որն արդեն ավարտվել է, պետք է հստակություն մտցնի այդ հարցում:

Կոնկրետ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել պիտի մի կողմից՝ վերահաստատի համաձայնագիրը ստորագրելու մեր ղեկավարության պատրաստակամությունը, բայց մյուս կողմից՝ նաև քիչ թե շատ վերջնական պայմանավորվելու, եթե դա հնարավոր է: Իսկ դրա պատասխանն արդեն մենք երևի կստանանք այցից հետո, քանի որ բավականին սահմանափակ է ժամանակը մինչև նախընտրական արշավի սկիզբը, իսկ արշավի ժամանակ այդպիսի փաստաթղթեր, բնականաբար, չեն ստորագրվում: Եթե մինչև փետրվարի վերջը չստորագրվի, արդեն կարելի է սպասել, որ դա կլինի գարնան վերջին, ամռան սկզբին:

– ՀՀ արտգործնախարարն իր ամփոփիչ ասուլիսում տեղեկացրեց, որ բանակցությունների 9 փուլ արդեն կայացել է, հաջորդ փուլը սպասվում է փետրվարին: Խոսքը ա՞յդ հանդիպման մասին է, թե՞ լինելու է բանակցությունների հերթական փուլը:

– Ամեն դեպքում, ֆորմալ առումով «փուլ» նշանակում է, որ հանդիպում են բանակցային կողմերը, և բանակցային թիմի մեջ, բնականաբար, չի մտնում երկրի նախագահը, ուստի ամեն դեպքում համաձայնագրի տեքստով զբաղվող մարդիկ պետք է հանդիպեն, և դա է լինելու ավարտական փուլը: Բայց պարզ է նաև, որ դրանով բոլոր հարցերը չեն լուծվում, և ինչպես նշել էի՝ նաև անհրաժեշտ է քաղաքական որոշում, իսկ դա արդեն երկրի ղեկավարության խնդիրն է:

– Այցը կարո՞ղ է կապված լինել այսօր Եվրամիության ներսում կամ Եվրամիություն-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների, ստեղծված նոր վիճակի հետ:

– Չեմ կարծում, որ այցի բովանդակությունը որևէ կերպ կապված կլինի դրա հետ, բայց պարզ է, որ դա այն ֆոնն է, որի վրա կառուցվում են բոլոր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, այսինքն՝ այդ ենթատեքստը, բնականաբար, լինելու է: Բայց ինչպես նշեցի՝ նաև պարզ է, որ Սերժ Սարգսյանը խորապես չի քննարկելու կոնկրետ այդ խնդիրները ԵՄ գործընկերների հետ, և դժվար թե դա մտնի այցի օրակարգ:

– Իսկ ընդհանրապես ԱՄՆ նախագահ Թրամփի՝ պաշտոնը ստանձնելուց հետո միջազգային հարաբերություններում նկատվող տեղաշարժերը, Թրամփի քաղաքականությունը որքանո՞վ են ազդելու Եվրամիության քաղաքականության վրա: Եվ հիշենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը օրեր առաջ հայտարարեց, թե Թրամփը սպառնալի է Եվրամիության համար՝ ինչպես արմատական իսլամը և Ռուսաստանը:

– Այո, նաև Եվրամիությունում ԱՄՆ դեսպանի նշանակումը շատ լուրջ հակասություններ է առաջացնում: Բայց Եվրամիությունը մյուս կողմից նաև վերահաստատում է, որ ինքը շարունակում է իր քաղաքականությունը՝ անկախ նրանից, թե ինչպես են ձևավորվում հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, կամ ինչ ծրագրեր ունի Միացյալ Նահանգները Եվրամիության և իր հարևանների հետ հարաբերությունների առումով: Դրա ամենավառ ապացույցն էր քվեարկությունը ԵՄ խորհրդարանում՝ Վրաստանի հետ վիզային ռեժիմի լիբերալիզացման վերաբերյալ, երբ խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը փաստորեն պաշտպանեց այդ նախաձեռնությունը: Դա նշանակում է, որ Եվրամիությունը, անկախ ամեն ինչից, հետևողական է, եթե խոսքը հարևանների հետ հարաբերությունների մասին  է:

Կարծում եմ՝ նույնը կարելի է ենթադրել Հայաստանի դեպքում. այն, ինչ ծրագրել է Եվրամիությունը կառուցել Հայաստանի հետ իր երկկողմ հարաբերություններում, հետևողականորեն գնալու է դրան՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքականություն է իրականացնելու ԱՄՆ նոր վարչակազմը:

– Այնուամենայնիվ, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները որքանո՞վ են կապված խորհրդարանական ընտրությունների հետ՝ ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական իմաստով: Այս բանակցությունները Հայաստանի ղեկավարության տեսանկյունից ավելի շատ կարևոր են Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման, ընտրությունները լեգիտիմացնելո՞ւ համար, թե՞ սրանք զուտ Հայաստան-Եվրամիություն բանակցություններ են նոր համաձայնագրի շուրջ, որը կարևոր է պետական շահի առումով:

– Պարզ է, որ Հայաստանին անհրաժեշտ է Եվրամիության հետ սերտ համագործակցություն և հարաբերությունների խորացում, քանի որ Եվրամիությունը եղել և մնում է Հայաստանի ամենամեծ դոնորը, և առանց Եվրամիության ֆինանսական օգնության՝ Հայաստանի համար շատ դժվար կլինի դիմագրավել տնտեսական բազմաթիվ մարտահրավերների: Բնականաբար, խորացնելով հարաբերությունները՝ Հայաստանը որոշակի հույսեր է փայփայում, որ ֆինանսական օգնության իր բաժինը կմեծանա:

Ամեն դեպքում Հայաստանը դիտում է Եվրամիության հետ հարաբերությունները նաև Հայաստան-Ռուսաստան-Եվրամիություն եռանկյունու մեջ, և այստեղ, բնականաբար, կան որոշ քաղաքական խոչընդոտներ, որոնց հաղթահարմանը այսօր, կարծում եմ, միտված է Հայաստանի դիվանագիտությունը: Այս ամենում ընտրությունների դերը բավական սահմանափակ է, այսինքն՝ Եվրամիության ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք չեն կապում երկկողմ հարաբերությունները Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ, ակնարկում են, որ անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն կձևավորվի Հայաստանում, իրենք պատրաստ են համաձայնագրի ստորագրման ճանապարհով գնալ, բայց կա նաև Հայաստանի համար մի փոքր ռիսկ, որը կապված է այն հանգամանքի հետ, որ եթե մինչև ընտրությունները համաձայնագիրը չստորագրվի, հետաձգվի մինչև գարուն, ամառ կամ նույնիսկ աշուն, ապա, բնականաբար, ընտրությունների արդյունքները ավելի մեծ ազդեցություն կունենան՝ ոչ թե այն առումով, թե ով է ընտրվելու, այլ՝ թե ինչպիսի ընտրություններ ենք ունենալու, ինչքանով դրանք կհամապատասխանեն ժողովրդավարության սկզբունքներին: Եվ եթե ակնհայտ թերացումներ լինեն այս ընտրությունների ընթացքում, որոնք ոչ միայն փաստացի կլինեն, այլև կարձանագրվեն դիտորդների կողմից, այդ դեպքում կարող են որոշակի դժվարություններ առաջանալ, եթե դա բացասական տպավորություն թողնի մեր եվրոպացի գործընկերների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում