Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռը կատարել է պատմության մեջ ամենաերկար թռիչքը՝ ավելի քան 16 ժամում Դոհայից հասնելով Նոր Զելանդիա։ Այս մասին գրում է Guardian-ը։
«Մենք պաշոնապես վայրէջք ենք կատարել Օքլենդում»,-գրել է ավիափոխադրողըTwitter-ում։
Ինչպես հայտնում է պարբերականը՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել ծրագրված ժամանակից (16 ժամ, 20 րոպե) մի քանի րոպե շուտ։
Թռիչքի ընթացքում օդանավը հատել է 10 ժամային գոտի, 5 երկիր և ընդհանուր առմամբ 14 535 կմ հեռավորություն։









































