Monday, 06 07 2026
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ

Հայաստանյան քաղաքական ճահճի հմայքը

Քաղաքականությունը ընդհանրական և վերացական գործընթաց չէ: Այն արժեքների, նպատակների ու խնդիրների համակարգ է, որի նպատակը խնդիրների լուծման բանալի գտնելը և այն հասարակությանը ներկայացնելն է, իսկ հասարակությունն արդեն կտա այդ բանալու գնահատականը: Հայաստանի պարագայում պետք է հստակեցնել արժեքները, նպատակներն ու խնդիրները, և դրանցից ելնելով գնահատել իրավիճակը:

Այդ իրավիճակը Հայաստանում ներկայումս առանձնանում է նրանով, որ գրեթե բոլորի հռչակած նպատակներն ու արժեքները, բոլորի արձանագրած խնդիրները նույնն են: Այդ իմաստով բոլորը կարող են միավորվել բոլորի հետ և Հայաստանը կփրկվի, կամ կկործանվի ամբողջությամբ: Տվյալ դեպքում սակայն դա չէ խնդիրը, քանի որ բոլորը բոլորի հետ չեն միավորվի, որովհետև ոչ բոլորն են իրականում հետապնդում իրենց հռչակած նպատակներն ու արժեքները: Խնդիրը հենց դա է, բայց դրա համար պետք է միմյանց ոչ թե անցյալ հիշեցնել, քանի որ անկասկած կգա նաև դրա ժամանակը, եթե գա Հայաստանում օրինականության և ժողովրդավարության հաղթանակը, այլ պետք է միմյանց առաջադրել գործակցության, դաշնակցության կամ միավորման քաղաքական հրապարակային սխեմաներ:

Իրավիճակը հնարավորինս իրատեսորեն գնահատելու և սեփական ուժերը ճշգրտորեն հաշվարկելու պարագայում քաղաքական գործունեությունը դառնում է շատ ավելի օպտիմալ, ինչը նշանակում է ունենալ առկա միջավայրի հնարավորինս իրատես պատկեր, հանուն սեփական պոտեցիալի օպտիմալ բանեցման:

Իշխանությունն, իհարկե, շատ լավ գիտե, որ թե՛ արևմտյան, թե՛ ռուսական կենտրոնները խաղում են Հայաստանի ներքաղաքական դաշտում, թերևս շատ լավ գիտե` ինչպես և ինչով կամ ումով են խաղում, բայց բացարձակապես պատկերացում չունի խաղային պատկերի և կանոնների ու սցենարի մասին: Այդ առումով, իհարկե, նկատելի է, որ Հայաստանում ոչ ոք չունի այդ «դրսի գործոնի» մասին ամբողջական պատկերացում, բայց իշխանության պարագայում այդ անիմանալիությունը առավել ցայտուն դրսևորումներ է ունենում, որովհետև առավել կոնկրետ և այսպես ասած` ինստիտուցիոնալացված է ներքաղաքական իրավիճակի համար իշխանական պատասխանատվությունը: Ու քանի որ երբեք հայտնի չէ, թե ինչպիսին է լինելու հաջորդ քայլը քաղաքական ներքին դաշտում և ով է այն անելու, կամ ում են այն հուշելու կամ ակնարկելու, իշխանությունը գերադասում է, թերևս, չշտապել և ժամանակ շահել` հստակ գիտակցելով, որ այդուհանդերձ հարկ է լինելու դեռ առնվազն երկար ժամանակ մնալ հանդուրժողության ընդհանուր հունի մեջ, քանի դեռ համաշխարհային քարտեզում տեղի են ունենում աշխարհաքաղաքական տարբեր հուների վերադասավորման գործընթացներ և արժեհամակարգային վերանայման միտումներ:

Թերևս այստեղ է Հայաստանի ներքին կյանքի ներկայիս ամբողջ հմայքը, որ այդ անորոշությունը մի կողմից բոլորին ստիպում է անպայման ինչ-որ բան անել, քանի որ հասկանում են, որ ինչ-որ բան կատարվում է աշխարհում և այդ համատեքստում անպայման կատարվելու է Հայաստանում, մյուս կողմից` որևէ մեկը չգիտե, թե այդուհանդերձ ինչ է պետք անել ամբողջությամբ, առնվազն միջնաժամկետ երաշխիքներ ունենալու համար: Այդ` ինչ-որ տեղ նաև հակասական իրավիճակի պայմաններում Հայաստանում որոշակիորեն տեղից շարժվում է քաղաքական ճահիճը, անգամ այն պարագայում, երբ թվում է, որ այն այլևս որևէ կերպ շարժվելու ունակ չէ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում