Սակրավորները բարեհաջող կերպով չեզոքացրել են կասկածելի փաթեթը, որն այսօր առավոտյան հայտնաբերվել էր Նամյուր քաղաքի կայարանի սրահներից մեկում: Ենթադրյալ պայթուցիկ սարքի փոխարեն նրանում սկավառակներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Գործողության ավարտից հետո գնացքների երթևեկությունը վերականգնվել է: Միջադեպի փաստով հետաքննություն է սկսվել:
Անարխիստների խորհրդանիշով մետաղական փոքրիկ ճամպրուկի հայտնաբերումից հետո կայարանի մարդկանց տարհանել էին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին մեկ այլ բելգիական քաղաքի՝ Լյովենի կայարանում ինքնաշեն պայթուցիկ սարք էր հայտնաբերվել: Ոստիկանությունը միջադեպի պատասխանատվությունը դրել է անարխիստների վրա:










































