Շանհայից ոչ հեռու՝ Ցզյանսու նահանգում, չինացի արիստոկրատների գերեզմաններում առնանդամի նման բրոնզե հին խաղալիքներ են հայտնաբերել: Ըստ գիտնականների՝ դրանք մոտ 2 000 տարի առաջ են պատրաստվել: Դրանք կարելի է եղել օգտագործել սեքս-խաղերում կամ կրել որպես զարդ, գրում է Vistanews-ը:
Պարզվել է՝ գտածոն հայտնաբերվել է դեռևս 2012 թ. և այս ամբողջ ընթացքում եղել է չինական թանգարանում: Հիմա ԱՄՆ կուղարկվի, որտեղ փետրվարի 17-ին Սան Ֆրանցիսկոյում ցուցահանդես կբացվի՝ նվիրված գերեզմաններից գտածոներին:







































