Նախօրեին երեկոյան ինքնասպանության նոր դեպք է արձանագրվել:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ 27-ամյա Ազգանուշ Վարդանյանը ինքնասպանություն է գործել տանը հարակից անասնագոմում՝ առաստաղի փայտերից հակի թելով կախվելու միջոցով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ վերջինս Արագածոտնի մարզի՝ Ագարակավան գյուղից էր:







































