Մանհեթենի կենտրոնում ձերբակալվել է 10 մարդ, ովքեր փակել էին փողոցներից մեկը՝ հանդես գալով ԱՄՆ-ում շուտափույթ միգրացիոն բարեփոխումներ անցկացնելու օգտին ցույցերով: Ձերբակալվածների թվում են մի միանձնուհի, մի ակադեմիկոս և մի քանի երիտասարդներ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Ձերբակալված ակտիվիստներին տեղափոխել են մոտակա ոստիկանական բաժանմունք: Նրանց առաջադրվել է հասարակական կարգի խախտման մեղադրանք: Ներկայումս բերման ենթարկվածներին ազատ են արձակվել: Ակտիվիստները դատարանի առջև կկանգնեն նոյեմբերին:
Նյու Յորքում ցույցերն անցկացվել են միգրացիոն վերահսկողության ծառայության գրասենյակների մոտ: Ակցիաներին մոտ 50 մարդ է մասնակցել: Ցուցարարները Կոնգրեսից պահանջել են հավանություն տալ միգրացիոն օրենսդրության բարեփոխումներին, որը կհեշտացնի ամերիկյան քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:













































