Ամերիկյան օդուժի USS Cole կործանիչը Իրանի հետ հարաբերությունների աճող լարվածության պատճառով տեղադրվել է Յեմենի ափերի մոտ: Այդ մասին ոչ պաշտոնապես հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ՝ տեղեկացնում է Reuters-ը:
USS Cole կործանիչը ժամանել է Յեմենի հարավարևմտյան Բաբ-ել-Մանդեբսկի ծովածոցը, որտեղ հսկողություն կիրականացնի, ինչպես նաև կուղեկցի նավերին: Պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ-ը այդ քայլով փորձում է պաշտպանել ծովային ճանապարհները:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընդունում է ցանկացած քայլ՝ Իրանի հրթիռային փորձարկումներին ի պատասխան:






































