Հայտնի ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Քևին Սպեյսին Էդինբուրգում Միջազգային հեռուստատեսային փառատոնի ժամանակ իր ելույթում հայտարարել է, որ հեռուսատեսւոթյունը մտել է իր «երրորդ ոսկե դար», և որ հեռուստասերիալների ժողովրդականությունը միայն կաճի, եթե պրոդյուսերները կիրառեն տեխնոլոգիաների զարգացումը՝ գրում է The Guardian-ը:
Սպեյսին ընդգծել է, որ 38 միլիոն հեռուստադիտող ունեցող Netflix ընկերության հաջողությունը (այն թույլ է տալիս հեռուստադիտողին սերիալը դիտել ամբողջությամբ, այլ ոչ թե շաբաթական մեկ սերիայով), հիմնված է մարդու հոգեբանության ըմբռնման վրա:
Սպեյսիի կարծիքով՝ ծովահենության դեմ կարելի է հաջող պայքարել միայն մի միջոցով. եթե հեռուստադիողին տանք այն, ինչ ցանկանում է, երբ ցանկանում է, և ինչպես որ ցանկանում է: Այդ դեպքում նա չի ունենա դա ստանալու անօրինական միջոցներ ընտրելու հիմք:











































