Թաիլանդի փոխվարչապետ և պաշտպանության նախարար գեներալ Պրավիտ Վոնգսուվանը սպանության սպառնալիքներ է ստանում սոցիալական ցանցերում, հաղորդում է Bangkok Post-ը։
Սպառնալիքների կապակցությամբ ուժեղացվել են փոխվարչապետի անվտանգությանն ուղղված միջոցները։ Թաիլանդի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ անկախ այն հանգամանքից՝ կա նախարարի դեմ սադրանք, թե ոչ, սպառնալիքներ հրապարակող չարագործները կհայտնաբերվեն և կպատժվեն։









































