Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն վստահ է, որ թիմի նորեկ Մարիո Գյոտցեն գերազանց ապագա կունենա:
Ռումենիգեի կարծիքով` ժամանակի ընթացքում Գյոտցեն աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը կդառնա:
«Մարիոն արդեն համաշխարհային մակարդակի աստղ դառնալու ուղու վրա է: Եվ նա փառքի կհասնի «Բավարիա»-ի կազմում: Բացի այդ, Գյոտցեն նոր տարրեր կկիրառի մեր թիմի խաղում, որոնք այն ավելի հաջող կդարձնեն»,- ասել է Ռումենիգեն:
Հիշեցնենք` Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին ֆուտբոլիստը ոտքի վնասվածք ուներ և վերջերս է միացել թիմի մարզումներին:






































