Օրերս esyes.am-ին հայտնի է դարձել, որ դերասան Սոս Ջանիբեկյանը և մանեքենուհի Լյուսի Հայրապետյանը բաժանվել են: Այս մասին esyes.am-ը փորձել է պարզաբանում ստանալ Սոսից, ով մեկնաբանություն չի տվել այս թեմայով:
Զրուցել են նաև մանեքենուհու հետ, ով հաստատել է լուրերի իսկությունը: «Դա համապատասխանում է իրականությանը,- ասել է Լյուսին ու հավելել, որ չի ցանկանում խոսել մանրամասների մասին: -Այդպես է լինում բաժանմումների ժամանակ, ոչ ոք էլ չի ցանկանում խոսել այդ մասին: Դա բնականոն ընթացք է: Կարծում եմ` Սոսն էլ չի ցանկանա դա բարձրաձայնել»:












































