Վրաստանի երեք քաղաքացիներ ձերբակալվել են ռուս սահմանապահների կողմից՝ Հարավային Օսեթիայի շրջանում: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, վկայակոչելով վրացական կողմի հաղորդագրությունը, Զեգդուլետի շրջանի երեք բնակիչներին ձերբակալել են զինված անձինք՝ դեպի հարևան գյուղ ճանապարհին:
Նանա Վանիշվիլի և Ալեքսանդր Ցերցվաձե ամուսիններին և Իրակլի Մերաբիշվիլիին մեղադրում են Հարավային Օսեթիայի սահմանն անօրինական հատելու մեջ:
Ձերբակալության ժամանակ եղել է նաև 6-ամյա երեխա, սակայն սահմանապահները թույլ են տվել նրան հեռանալ մոտակա գյուղ:
Վերջին երկու ամիսներին այս տարածքում ձերբակալվել է Վրաստանի յոթ քաղաքացի: Նրանց բոլորին ազատ են արձակել տուգանքը վճարելուց հետո:
Վրաստանի ԱԳՆ-ն արդեն բանակցություններ է սկսել ռուսական և օսական կողմերի հետ:










































